Արխիվ
Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ին մինչև հուլիսի 15-ը փոխադրվել է 6 173 ուղևոր
18.07.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ին մինչև հուլիսի 15-ը տեղափոխվել է 6 173 ուղևոր: Դա 27%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել է 4 848 ուղևոր:
Երևան-Բաթումի գնացքի ուղևոր էին դարձել 3 804 մարդ, ինչը 15%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը: Իսկ հակառակ ուղղությամբ «ՀԿԵ» ՓԲԸ-ն տեղափոխել էր 2 369 ուղևոր, ինչը գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը 53%-ով:
Հարկ է նշել, որ գնացքների միջին բնակվածությունը հաշվետու ժամանակահատվածում կազմեց 21 մարդ մեկ վագոնի համար, ինչը 62% ավել է, քան 2011 թվականին, երբ այս ցուցանիշը կազմում էր 13 մարդ մեկ վագոնի համար:
Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը վաճառվել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 14 117 տոմս, ինչը 9%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը, երբ վաճառվել էր 13 961 տոմս: Հարկ է նշել, որ 2012 թվականին վաճառված տոմսերից 11 875 տոմս վաճառվել էր ՀԿԵ-ի տոմսարկղերում, իսկ 2 242 տոմս՝ Վրացական երկաթուղու տոմսարկղերում:
Ամենից շատ տոմս վաճառվել էր Երևանում՝ 10 335 տոմս: Վանաձորում ձեռք էր բերվել 729 տոմս, Գյումրիում՝ 646 տոմս, Արմավիրում՝ 112 տոմս:  
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.