Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ում կայացել է հայրենական արտադրանքի հատուկ հագուստի ցուցահանդեսը  
23.07.2012
Հուլիսի 19-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կենտրոնական ապարատի մասնաշենքում կայացել է մի շարք հայրենական ընկերությունների արտադրանքի ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին «Վանուհի», «Տեքսուորլդ», «ԱՖ Իմիջկենտրոն», «Քանաքեռի կարի ֆաբրիկա», «Կոտայքկոշ», «Աթենաս և Արես» ընկերությունները, որոնք այժմ մասնակցում են երկաթուղու կարիքների համար հատուկ հագուստի մատակարարման համար մրցույթին:
Ներկայացված արտադրանքի որակը գնահատեց Ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովը, որը և կընտրի հայտարարված տենդերի հաղթողին:
Հիշեցնենք, որ ապրանքների և ծառայությունների մատակարարների ընտրության ժամանակ՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն առավելություն է տալիս հայկական ընկերություններին: 2011 թվականի  ընթացքում Ընկերությունը արտադրանք և ծառայություններ է պատվիրել ավելի քան 2 մլրդ. դրամի մոտ 20 հայկական ընկերություններից:
ՀԿԵ-ն խրախուսում է բարձր տեղնոլոգիական արտադրությունը, նորարարութունների ներդնումը՝ միևնույն ժամանակ հատուկ պահանջներ ներկայացնելով արտադրության որակին: Նման խիստ պահանջները պայմանավորված են երկաթուղում բարձր մակարդակի անվտանգության ապահովության անհրաժեշտությամբ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.