Արխիվ
Գյումրու պետական տեխնիկական քոլեջում բացվեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի աջակցությամբ կառուցված մասնագիտատեխնիկական հրապարակը
25.07.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ Գյումրու պետական տեխնիկական քոլեջում հուլիսի 25-ին բացվել է նոր մասնագիտատեխնիկական հրապարակը: Բացման հանդիսավոր արարողությամը մասնակցեցին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Գյումրիում ՌԴ-ի գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը և այլ պաշտոնատար անձինք: Հյուրերը ծանոթացան նաև քոլեջի տեխնիկական հագեցվածությանը:
Ինչպես նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրապարակի բացման արարողության ժամանակ, ՀԿԵ-ի և քոլեջի համագործակցությունը պետք է լավ հիմք և օրինակ ծառայի այլ մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների միջև նման համագործակցության ձևավորման համար: Կրթության նախարարը հավելեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում մասնագիտական կրթության զարգացմանը, որակյալ կադրերի նախապատրաստմանը:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ Ընկերությունը Հայաստանում աշխատանքի առաջին իսկ օրերից հատուկ ուշադրություն է դարձնում կադրերի նախապատրաստմանը և արդեն բազմաթիվ համապատասխան պայմանագրեր է կնքել հայկական և ռուսական բուհերի հետ: Միևնույն ժամանակ Վ.Ռեբեցը նշեց, որ ՀԿԵ-ն շարունակելու է համագործակցությունը Գյումրիի պետական տեխնիկական քոլեջի հետ: Մասնավորապես, քոլեջում նախատեսվում է բացել գնացքի կարգավարի աշխատանքային վայր:
«Մենք նաև ուսանողներին հնարավորություն ենք տալիս օգտվելու ինտերակտիվ ուսուցանման առավելություններից՝ Երևանում գտնվող մեր մասնագետների հետ վիդեոկոնֆերանս կապի հաստատման միջոցով», - ասաց Վիկտոր Ռեբեցը:
ՀԿԵ-ի օգնությամբ հրապարակում տեղադրվել են 10 մետր երկարություն ունեցող երկաթուղային գծեր, կոնտակտային ցանց, վագոնային սայլակ, վագոնների ավտոմատ շղթայակցման սարք, կոմպրեսոր, սլաքային փոխադրիչներ, ինչպես նաև ուսուցանման համար անհրաժեշտ այլ սարքեր:
Հրապարակը լիովին բարեկարգված է և օգտագործվելու է տեխնիկական քոլեջի ուսանողների ուսուցանման, ինչպես նաև տվյալ կրթական հաստատություն գործուղվող ՀԿԵ-ի աշխատողների վերապատրաստման համար:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.