Արխիվ
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
27.07.2012
2012 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2011 թ-ի հունվար-հունիսի համեմատությամբ արագացել է 0,4 օրով կամ 11,1%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների, առաջին կիսամյակում մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3,6 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թվականի հունվար-հունիսին կազմեց 4021 տկմ նետտո/վագոն, ինչը 11%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 355,5 լոկ-կմ, ինչը 5,9%-ով գերազանցեց  2012 թ. հունվար-հունիսի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.