Արխիվ
ՀԿԵ-ում կայացավ վարպետների III հավաքը
27.07.2012
Հուլիսի 27-ին Ենթակառուցվածքների ախտորոշման գծային կենտրոնում կայացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ վարպետների III հավաքը, որի շրջանակներում քննարկվեցին այն միջոցառումները, որոնք ուղղված են աշխատանքների որակի բարձրացմանը և գնացքների ընթացքի անվտանգության ապահովմանը 2012թ. առաջին կիսամյակում:
Հանդիպման ընթացքում գծի վարպետները ծանոթացան ՀԿԵ-ում ներդրված արտադրական գործընթացների տեխնոլոգիաներին: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ հանդիպման ժամանակ միջին կառավարման անձնակազմի ներկայացուցուչները քննարկեցին հարցեր՝ կապված աշխատանքի շահադրդման և վճարման նոր համակարգի ներդրման հետ:
-ՀԿԵ–ում վարպետի աշխատանքին տրվում է մեծ նշանակություն, քանի որ անմիջապես ձեզնից է կախված անվտանգությունը երկաթուղում: Բացի այդ, երկար ժամանակ է պահանջվում իսկական բարձր պրոֆելիոնալիզմ ցուցաբերող վարպետի պատրաստման համար,- ասաց գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ  առաջին կատեգորիայի վարպետը ստանում է ասմական հավելավճար 25%-ի չափով, իսկ երկրորդ կատեգորիայի վարպետը՝ 15%-ի չափով:
Միջոցառման շրջանակներում ՀԿԵ ղեկավար Վիկտոր Ռեբեցը վարպետի և մասնագետի դասային աստիճաններ շնորհեց երկաթուղու վեց աշխատակիցների:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.