Արխիվ
ՀԿԵ-ում հաստատվեց Կոլեկտիվ պայմանագրի նոր նախագիծը
27.07.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոլեկտիվների ներկայացուցիչները հուլիսի 26-ին կայացած ընդհանուր ժողովի ընթացում հաստատեցին Ընկերության նոր Կոլեկտիվ պայմանագրի նախագիծը: Ժողովին ներկա էին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գեննադի Կոսոլապովը, Դորպրոֆսոժի նախագահ Աշոտ Խլղաթյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, երկաթուղու տարբեր ստորաբաժանումները ներկայացնող 80-ից ավել պատվիրակներ:
Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, սոցիալական և աշխատանքային հարաբերությունների կարգավորումը հանդիսանում է Ընկերության առաջնահերթություններից մեկը և հիշեցրեց, որ երկաթուղու աշխատակիցների թիվը գերազանցում է 4 հազ. մարդ: Ինչպես ընդգծեց ՀԿԵ-ի ղեկավարը, 2008 թվականին Հայաստան մուտք գործելու օրվանից Ընկերությունը հասել է գործունեության բավականին տպավորիչ արդյունքների: Համաձայն տնօրենի կողմից հրապարակված տվյալների, ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակներում 2008 թվականից վերանորոգվել է 162,6 հազ կմ գիծ, փոխվել է մոտ 260 հազ փայտե կոճղ, վերանորոգվել է 70 սլաքային փոխադրիչ, 49 գծանց, 24 կամուրջ, 60 կմ կոնտակտային գիծ և 5 ենթակայան:
Ընկերության ղեկավարի խոսքերով, գծի ախտորոշման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության և երկաթուղում անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ձեռք էին բերվել հատուկ սարքավորումներ՝ գծաչափ սարք և 10 գծաչափ սայլակ, ինչպես նաև ժամանակակից գծաչափ վագոն:
«2008-2011 թթ. ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը գերազանցեց 73 մլրդ դրամ, որից 45,6 մլրդ դրամն ուղղվեց ենթակառուցվածքի արդիականացմանը և 27,3 մլրդ դրամն՝ շարժակազմի թարմացմանը», - ընդգծեց Վիկտոր Ռեբեցը:
ՀԿԵ գլխավոր տնօրենն աշխատողների ուշադրությունը հրավիրեց  Ընկերության սոցիալական ծախսերի շարունակական աճի վրա, որոնց ծավալը 2008թ.-ից մինչ 2012 հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում կազմել է 4.6 մլրդ դրամ:  Ի դեպ, 2008 թվականին մեկ աշխատողի սոցիալական փաթեթն ամսական կազմում էր 11.3 հազար դրամ, իսկ 2012 հունիսի 1-ի դրությամբ այն հասել է 27.9 հազար դրամի՝ մեծանալով գրեթե 2,5 անգամ:
«Մեզ համար սոցիալական ծախսերը զուտ ծախսեր չեն, այլ սոցիալական ներդրումներ՝ կարևորագույն գործիք Ընկերության աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում»,- ընդգծեց գլխավոր տնօրենը:
Կոնֆերանսի մասնակիցներին ԱՊՀ երկրների երկաթուղայինների անունից ողջունեց նաև Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գեննադի Կոսոլապովը՝ նշելով, որ նման միջոցառման անցկացումը վկայում է Հայաստանի երկաթուղում գործատուի և աշխատողի միջև առկա երկխոսության և փոխգործակցության բարձր մակարդակի մասին:
Կոնֆերանսի շրջանակներում պատվիրակները հավանության արժանացրին Կոլեկտիվ պայմանագրի նոր նախագիծը, որը վերջնական մշակումից հետո կներկայացվի ստորագրության:
Մասնակիցները հավանության արժանացրին նաև Կռիմսկում ջրհեղեղից տուժածների օգնության ֆոնդին մեկ օրվա աշխատավարձի փոխանցման աշխատակիցների որոշումը: Իր հերթին ընկերության գլխավոր տնօրենն հավելեց, որ հավաքված գումարը կլրացվի ընկերության եկամուտների հաշվին և ամսվա վերջում կփոխանցվի օգնության ֆոնդ:
Վ. Ռեբեցը բարձր գնահատեց ընկերության աշխատակիցների տվյալ նախաձեռնությունը՝ նշելով, որ ընդունված որոշումը վկայում է Հայաստանի երկաթուղու անձնակազմի բարձր քաղաքացիական դիրքորոշման մասին:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.