Արխիվ
ՀԿԵ-ն իրականացնում է Երևանի մանկական երկաթուղու վերանորոգումը
01.08.2012
Օգոստոսի 2-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից վերանորոգված Երևանի մանկական երկաթուղու հանդիսավոր բացումը:  
Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Ընկերությունն իր վրա է վերցրել Մանկական երկաթուղու ենթակառուցվածքի վերանորոգումը` մանուկների շահերից ելնելով, նույնիսկ անտեսելով, որ այն վաղուց չի հանդիսանում հայկական երկաթուղու մի մասը:
«Մանկական երկաթուղու կառուցումը 75 տարի առաջ ցուցադրեց օբյեկտի կարևորությունը քաղաքի համար, և այսօր մենք փորձում ենք նոր կյանք տալ այս այգուն», - ասաց ՀԿԵ տնօրենը:
Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ ՀԿԵ կողմից իրականացված շարժակազմի և գծերի վերանորոգումը հանդիսանում է այգու վերակառուցման համալիր ծրագրի միայն առաջին մասը: Երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Պատանի երկաթուղայինի դպրոց, որտեղ մանուկները կծանոթանան երկաթուղային մասնագիտությունների առանձնահատկություններին, երկաթուղու ընդհանուր գործունեությանը:
Մանկական երկաթուղու վերանորոգումը հանդիսանում է քաղաքային ենթակառուցվածքի զարգազման խթանման ուղղություններից մեկը, որն ընթանում է 2011 թվականին Ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:
Վերակառուցման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մասնագետներն իրականացրեցին կայարանների վերանորոգման և արդիականացման աշխատանքները, վերանորոգեցին Մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշն ու ջերմաքարշը, երեք ամառային վագոնները: Նաև իրականացվում է երկաթուղու 1,2 կմ գծերի վերանորոգումը, մոտակա տարածքների բարեկարգումը: 
Երևանի մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հունիսի 9-ին: Երկաթուղում գործում է 2 կայարան (Հայրենիք և Պիոներական), 1 կառամատույց (Ուրախություն) և 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.