Արխիվ
ՀԿԵ-ն հովանավորում է «Վերածնունդ» փառատոն-մրցույթը
05.05.2011

«ՀԿԵ» ՓԲԸ հովանավորում է «Վերածնունդ» երրորդ փառատոն-մրցույթը, որն այս տարի անցնում է Գյումրիում մայիսի 5-ից 13-ը: Անցյալ տարի ընկերությունն նույնպես հովանավորել է փառատոն-մրցույթի աշխատանքները:
Փառատոնի մասնակիցներին ողջունել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, կարևորելով նման միջոցառումների մարզերում անցկացնելը: «Փառատոն-մրցույթը արդեն զբաղեցրել է իր տեղը միջազգային փառատոնների շարքում և տարեցտարի ավելանում է «Վերածնունդի» մասնակիցների թիվը: Համոզված եմ, որ երրորդ փառատոնից հետո կբացահայտվեն տաղանդավոր երաժիշտների, կատարողների նոր անուններ: Ուրախ եմ, որ ՀԿԵ-ն աջակցում է նոր տաղանդների բացահայտմանը: Այսօր է դրվում նրանց ապագա մեծ հաջողության հիմքը», - ասվում է Շայդուլլինի ողջույնի խոսքում: 
«Վերածնունդ» փառատոն-մրցույթը անցնում է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ օրհնության և Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Այս տարի փառատոնին մասնակցում են երաժիշտ-կատարողներ 20 երկրից:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.