Արխիվ
ՀԿԵ-ում տոնեցին Երկաթուղայինի օրը
06.08.2012
Օգոստոսի 5-ին Երևանի մանկական երկաթուղում կայացել է տոնական միջոցառում, որը նվիրված էր Երկաթուղայինի օրվան: Երկաթուղայիններին և իրենց ընտանիքների անդամներին շնորհավորեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
«Այսօր երկաթուղու 4 հազարանոց կոլեկտիվը նշում է իր մասնագիտական տոնը: Մենք դիմավորում ենք այն բավականին լավ արդյունքներով՝ արդիականացվում է ենթակառուցվածքը, թարմացվում է շարժակազմը, բարելավվում է շարժակազմի օգտագործման արդյունավետության մակարդակը: Եթե մի քանի տարի առաջ ամբողջ երկաթուղում չկար ոչ մի հատված, որտեղ գնացքի արագությունը կարող էր հասնել ժամում 80 կմ-ի, ապա այժմ գործում է 7 վազուրդի, որտեղ արագությունը հասնում է ժամում 100 կմ-ի», - նշեց Վիկտոր Ռեբեցը:
Ընկերության գլխավոր տնօրենը նաև նշեց ոլորտի վետերանների կարևոր ներդրումն երկաթուղու զարգացման գործում:
Մասնագիտական տոնի կապակցությամբ երկաթուղայիններին շնորհավորեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ նշելով Հայաստանի երկաթուղայինների անգնահատելի ներդրումը հանրապետության տնտեսական զարգացման գործում, հատկապես երկրի համար դժվար տարիներին: Նաղդալյանի խոսքերով, այժմ երկաթուղին աշխարհի շուկաներ հայկական արտադրանքի արտահանման հուսալի միջոց է հանդիսանում:  
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ երկաթուղային տրանսպորտի զարգացումը հանդիսանում է երկրի տնտեսական զարգացման կարևոր գրավականներից մեկը: Նախարարն ընդգծեց, որ երկաթուղու զարգացման համար կատարվում են անհրաժեշտ ներդրումներ, աճում են փոխադրումների ծավալները, բարձրանում է երթևեկության անվտանգությունը, իսկ ՀԿԵ-ն կատարում է իր վրա վերցված հավատարմագրային կառավարման պարտավորությունները:
Երկաթուղայիններին նաև շնորհավորեցին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Տոնական միջոցառման ժամանակ մի շարք երկաթուղայիններ արժանացել էին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, «ՀԿԵ» ՓԲԸ-ի պատվոգրերի և պարգևների, իսկ երեք ամենահին երկաթուղայինների տոհմերին շնորհվեցին «Մասնագիտական նվիրվածության համար» մեդալները: Այնուհետև կայացավ տոնական համերգ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.