Արխիվ
Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 16-ը տեղափոխվել է 30 575 ուղևոր
18.08.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 16-ը տեղափոխվել է 30 575 ուղևոր: Դա 18,9%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել էր 25 705 ուղևոր:
Ընդհանուր առմամբ, հունիսի 1-ից մինչև օգոստոսի 16-ը վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 39 005 տոմս, ինչը 27,3%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 30 646 տոմս:
Միևնույն ժամանակ միայն օգոստոսի 1-ից մինչև 16-ը տեղափոխվել է 14 487 ուղևոր (աճ 35,9%-ով) և վաճառվել 10 893 տոմս (աճ 57,7%-ով):
Միջինը օգոստոսի 10-ից օրական Երևան-Բաթումի-Երևան ուղղությունով տեղափոխվում է մոտ 1000 ուղևոր:
Ուղևորափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ում հետևողականորեն տարվող ճկուն սակագնային քաղաքականությամբ, ուղևորների սպասարկման որակի բարձրացմամբ: Նաև թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետության մակարդակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.