Արխիվ
2011 թ. առաջին եռամսյակում Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը աճել է 15,2%
06.05.2011
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011 թ. առաջին եռամսյակում «ՀԿԵ» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 602,6 հազար տոննա, ինչը 15,2% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2011 թ. առաջին եռամսյակի բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 24,5% գերազանցեց հունվար-մարտի համար նախատեսված ծավալը /578,1 հազար տոննա/:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 77,5 հազար տոննա, ինչը 13,3%-ով գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Բեռների անվանացուցակը բաշխված է հետեւյալ կերպ ` սև մետաղի ջարդոն (24886,57 տոննա), հանքաքար (28129,9 տոննա), գունավոր մետաղներ (9029,97 տոննա), շինարարական նյութ (6663,2 տոննա), ցեմենտ (4640 տոննա), սննդամթերք (1053,85 տոննա):
Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. առաջին եռամսյակում տեղափոխվել է
261,9 հազար տոննա, ինչը 1,4%-ով գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Բեռների անվանացուցակում գերակշռում են` հացահատիկային բեռներ (95841,57 տոննա), նավթային բեռներ (63903,76  տոննա),  գունավոր մետաղներ (20862,3 տոննա), սննդամթերք (12089,3 տոննա):
Բեռնափոխադրումների ծավալի աճը տեղական հաղորդակցությունում 2011 թ. առաջին եռամսյակում կազմել է 34%, հասնելով 263,2 հազար տոննա: Բեռների անվանացուցակում գերակշռում են` հանքաքար (209159,9 տոննա), շինարարական նյութ (24097,79 տոննա), ցեմենտ (5920,65 տոննա):
Նշենք, որ 2011 թ. առաջին եռամսյակում բեռնափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ի ճկուն սակագնային քաղաքականությամբ, մատուցվող ծառայու­­թյունների որակի աճով: 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.