Արխիվ
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
20.08.2012
2012 թվականի հունվար-հուլիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2011 թ-ի հունվար-հուլիսի համեմատությամբ արագացել է 0,4 օրով կամ 11,4%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների, հունվար-հուլիսին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3,5 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմեց 4146 տկմ նետտո/վագոն, ինչը 13,1%-ով գերազանցում է 2011 թվականի հունվար-հուլիսի ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 356 լոկ-կմ, ինչը 5,5%-ով գերազանցեց  2012 թ. հունվար-հուլիսի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.