Արխիվ
ՀԿԵ-ի կողմից ձևավորված ուսանողական ջոկատը վերադարձել է օլիմպիական օբյեկտների շինարարությունից Սոչիում
24.08.2012
Հայաստանը ներկայացնող ուսանողական ջոկատի մասնակիցները օգոստոսի 22-ին վերադարձել են Սոչիից, որտեղ նրանք մասնակցում էին օլիմպիական օբյեկտների կառուցման աշխատանքներին: Հունիսի 27-ին Սոչի մեկնած ջոկատի կազմում ներկայացված էին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողները:
Հայաստանի ներկայացուցիչները աշխատել են Ադլեր կայարանից «Ալպիկա-սերվիս» լեռնակլիմատիկ առողջարան տանող համակցված ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհի շինարարությանը: Ուսանողների համար նաև անցկացվել են տարբեր մարզական միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ:
Սոչիի օլիմպիական օբյեկտների կառուցման աշխատանքներին մասնակցության նպատակով ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողական ջոկատները ձևավորվում են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ, իսկ Հայաստանի ներկայացուցիչներն այդ ծրագրում մասնակցում են արդեն 3 տարի անընդմեջ: 2009-2012 թ. Օլիմպիական շինարարությանը մասնակցել են ավելի քան 2800 ուսանող, այդ թվում 250-ը՝ ԱՊՀ-ից և Բալթիայից:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.