Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ անվտանգության աշխատակիցները հանձնեցին ֆիզիկական պատրաստվածության քննությունները
06.09.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցները սեպտեմբերի 5-ին հանձնեցին ֆիզիկական պատրաստվածության նորմատիվները: Քննությունները հանձնեցին ծառայության բոլոր աշխատակիցները, ինչպես Երևանում, այնպես էլ տարածքային ստորաբաժանումներում:
Անվտանգության աշխատակիցները հանձնեցին 1 կմ և 100 մետր հեռավորության վազք, կատարեցին ձգում վարժությունը:
Սահմանված նորմատիվները չհանձնած աշխատողները մոտ մեկ ամսից կարող են կրկնել փորձը: Երկրորդ փորձը ձախողելու դեպքում ծառակության ղեկավարությունը կբարձրացնի աշխատակիցներին հեռացնելու հարցը:
«ՀԿԵ» ՓԲԸ հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության ծառայության աշխատողների ֆիզիկական պատրաստվածությանը՝ հաշվի առնելով, որ նրանք են պատասխանատվություն կրում կարգուկանոնի հսկողության, ուղևորների կյանքի և առողջության պահպանման և առհասարակ երկաթուղում անվտանգության պահմանման համար:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.