Արխիվ
Դեկտեմբերի 1-ից ՀԿԵ-ում կգործեն միջազգային գնացքների տոմսերի վերադարձի նոր կանոնները
13.09.2012

2012 թվականի դեկտեմբերի 1-ից գործողության մեջ են դրվում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային գնացքների տոմսերի վերադարձի նոր կանոնները: Համաձայն նոր կարգի, տոմսերի վերադարձը ձևակերպվելու է անձնագրի, թղթային տոմսի, էլեկտրոնային տոմսի կոդի առկայության դեպքում:
Գնացքի մեկնումից ոչ ուշ քան 120 ժամ առաջ տոմսը վերադարձնելու դեպքում ուղևորին կվճարվի տոմսի ամբողջ արժեքը: Գնացքի մեկնումից 120 ժամ ուշ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամ առաջ տոմսը վերադարձնելու պարագայում ուղևորից գանձվելու է տոմսի արժեքի 15%:
Այն դեպքում, եթե ուղևորը վերադարձնում է տոմսը գնացքի մեկնումից 24 ժամ ուշ, բայց առնվազն 2 ժամ առաջ, ապա նրանից գանձվում է տոմսի արժեքի 25%:
Տոմսերը վերադարձման ենթակա չեն գնացքի մեկնումից 2 ժամ առաջ:
Տոմսը վերադարձնելու դեպքում ուղևորին փոխհատուցվում են սպասարկման և ապահովագրական վճարները: Իսկ վերադարձի կոմիսիոն վճարը կազմում է 600 դրամ մեկ տոմսի համար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.