Արխիվ
Հաղթանակի օրվա առթիվ ՀԿԵ-ն նյութական օգնություն տրամադրեց երկաթուղու նախկին աշխատող-վետերաններին
06.05.2011
«ՀԿԵ» ՓԲԸ-ն Հաղթանակի օրվա առթիվ և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար նյութական օժանդակություն տրամադրեց երկաթուղու 59 նախկին աշխատող-վետերաններին: Վետերաններին հատկացվել է 50-հազարական դրամ:
Վետերաններին շնորհավորեց նաև «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը:
«Մայիսի 9-ին մենք նշում ենք մեր ամենաթանկ և վեհ տոնը, որը միավորում է բոլոր սերունդները: Այդ տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի, որն ազատագրել է հայրենի հողը և ստրկացած Եվրոպան ֆաշիստներից, ռազմական և աշխատանքային հերոսությունը, անկոտրում կամքի ուժն և տոկունությունը», - ասվում է Շայդուլլինի շնորհավորական խոսքում:
Գլխավոր տնօրենը շնորհակալություն հայտնեց վետերաններին երիտասարդության հայրենասիրական դաստիարակության համար: «Մեր երիտասարդությունը ավելի ու ավելի խորն է զգում ներքին կապը վետերանների հետ, որոնք ողջ կյանքում աշխատել են մեր երկրի ամրապնդման համար, չեն դավաճանել իրենց սկզբունքներին, պահպանել են հայրենասիրության կրակը իրենց հոգիներում», - նշում է գլխավոր տնօրենը:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին երկաթուղին տեղափոխել է 20 մլն. վագոն, վերականգնվել է 120 հազար կիլոմետր գիծ, 13 հազար փոքր և 3 հազար մեծ կամուրջ: 1942 թ. գարնանը Հայկական ՍՍՀ աշխատավորների միջոցներով կազմավորվել է «Սովետական Հայաստան» զրահապատ գնացքը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.