Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-օգոստոսին աճել է 11,3%
20.09.2012

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 2266,4 հազար տոննա, ինչը 11,3% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  կազմեց 305,2 հազար տոննա, ինչը 11,1% գերազանցում է 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում  փոխադրվել է 884,7 հազար տոննա բեռ, ինչը 5,7%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-օգոստոսի ցուցանիշը:
Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 1076,5 հազար տոննա, ինչը 16,4%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-օգոստոսի ցուցանիշը:
Հարկ է նշել, որ 5%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-օգոստոսին այս ցուցանիշը կազմել է 1437 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1368 տոննայի դիմաց:
Նշենք  նաև, որ միայն 2012 թվականի օգոստոսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 19,2%-ով: Մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 380,1 հազ. տոննա բեռ, որից 169,2 հազ. տոննան՝ ներմուծման, 49 հազ. տոննան՝ արտահանման և 161,9 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում:
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.