Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից միջազգային հաղորդակցությունում 2012 թվականի հունվար-օգոստոսին օգտվել է 51,9  հազ. ուղևոր
20.09.2012

2012 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 51,9 հազ. ուղևոր, ինչը 13,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Իսկ միայն 2012 թվականի օգոստոսին միջազգային ուղևորափոխադրումների ծավալը գրեթե կրկնապատկվեց. մեկ ամսվա ընթացքում փոխադրվեց 26,5 հազ.  ուղևոր՝ անցյալ տարվա 13,4 հազար ուղևորի դիմաց: 
Ընդհանուր առմամբ, 2012 թվականի ութ ամիսներին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 370,6 հազ. ուղևոր: Միայն օգոստոսին ուղևոր էին դարձել 74,7 հազ. մարդ, ինչը 27%-ով գերազանցում է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը:   
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.