Արխիվ
Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 19-ը տեղափոխվել է 49 864 ուղևոր
24.09.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 19-ը տեղափոխվել է 49 864 ուղևոր: Դա 25,3%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել է 39 788 ուղևոր:
Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 19-ը վաճառվել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 50 109 տոմս, ինչը 24,3%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը, երբ վաճառվել էր 40 310  տոմս:
Միևնույն ժամանակ միայն սեպտեմբերի 1-ից մինչև 19-ը տեղափոխվել է 6 271 ուղևոր (աճ 53,4%-ով):
Ուղևորափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ում հետևողական տարվող ճկուն սակագնային քաղաքականությամբ, ուղևորների սպասարկման որակի աճով: Նաև թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետության մակարդակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.