Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Երիտասարդների VI ամենամյա հավաքին սեպտեմբերի 19-ից 23-ը Մոսկվայում
24.09.2012

Սեպտեմբերի 19-ից 23-ը 2012թ. Մոսկվայում կայացավ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Երիտասարդների VI ամենամյա հավաքը, որին մասնակցեցին ներկայացուցիչներ Ռուսական երկաթուղիների տարածքային տարբեր ստորաբաժանումներից, պատվիրակներ ԵՄ ու ԱՊՀ երկաթուղային վարչություններից ու երկաթուղային տեխնիկա արտադրող ընկերություններից: Ընդհանուր առմամբ՝ հավաքը մեկտեղեց ավելի քան 400 երիտասարդ մասնագետներ:
«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունն ընդգրկված էր միջազգային խմբում: Խմբի աշխատանքի շրջանակներում Ընկերության պատվիրակները ներկայացրին զեկույց Հարավկովկասյան երկաթուղու գործունեության արդյունքների վերաբերյալ, մասնակցեցին միջմշակութային հաղորդակցություններին նվիրված սեմինար քննարկմանը և մինչ 2050 թ. գլոբալ տրանսպորտային համակարգերի ռազմավարական զարգացման հարցերին նվիրված կլոր սեղանին:
Քննարկումներից հետո որպես ԱՊՀ երկրներից հիմնական զեկուցեղ ընտրվեց ՀԿԵ պատվիրակը, ով այնուհետև ելույթ ունեցավ ամփոփիչ զեկույցով ԵՄ և Ռուսաստանը ներկայացնող զեկուցողների հետ միասին:
Հավաքի փակման արարողության ընթացքում միջազգային խմբի մասնակիցները հանդիպեցին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի հետ:
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Երիտասարդների ամենամյա հավաքն Ընկերուրթունը կազմակերպում է սկսած 2007 թ. «ՌԵ» ԲԲԸ Երիտասարդները»» նպատակային ծրագրի շրջանակներում»:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.