Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղին 2012 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին  աշխատակիցներին հատկացրել է մոտ 10 մլն. դրամի աջակցություն
03.10.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով իր սոցիալական քաղաքականությանը, հետևողականորեն աջակցում է իր աշխատակիցներին:
Միայն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ընկերության սոցիալական փաթեթները կազմել է գրեթե 10 մլն. դրամ: Ընդ որում, այդ օգնությունը հատկացվում է մի քանի ուղղություններով. երեխայի ծնունդի առթիվ նշված ժամանակահատվածում ՀԿԵ-ն 28 աշխատակցի վճարել է ընդհանուր առմամբ 4.550.000 դրամի օգնություն:  Աշխատակիցների բուժման և աշխատակցի կամ ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ ընկերությունը տրամադրել է 1.210.000 դրամ, իսկ հոբելյանի, երեխայի առաջին դասարան հաճախելու և ամուսնության կապակցությամբ ընդանուր առմամբ 180 աշխատակից ստացել է 4.200.000 դրամի աջակցություն:
ՀԿԵ-ն մտադիր է շարունակել իր սոցիալամետ գործունեությունը, որը ենթադրում է սոցիալական հսկայական պատասխանատվություն աշխատակիցների բուժ. սպասարկման, բնակարանային, աշխատանքային պայմանների բարելավման, երտասարդների աջակցության ոլորտներում:
Հիշեցնենք, որ ներկայումս ընկերությունը մշակում է շահադրդման արդի համալիր ծրագիր, որը թույլ կտա նյութական և ոչ նյութական խթանման ավելի արդյունավետ համակարգի գործարկում:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.