Արխիվ
ՀԿԵ-ում մայիսի 16-ից կգործի միջազգային գնացքների տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգը
13.05.2011
«ՀԿԵ» ՓԲԸ-ում մայիսի 16-ից կսկսի գործել միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգը: Համակարգը կներդրվի Երևանի, Գյումրու, Վանաձորի և Արմավիրի կայարաններում:
Նոր համակարգի ներդրման հետ կապված, տոմսի արծեքի մեջ կներառվեն ապահովագրական վճարները, որոնք կազմում են 200 դրամ Երևան-Բաթումի-Երևան գնացքի համար և 250 դրամ Երևան-Թիֆլիս-Երևան գնացքի համար: Տոմս վերադարձնելու դեպքում ուղևորին ամբողջովին հետ է վճարվելու ապահովագրական վճարը:
Ավտոմատացված համակարգի ներդրումը թույլ կտա բարելավել ուղևորների սպասարկման մակարդակը և կրճատել սպասարկման ժամանակը մինչև 2 րոպե:   
Հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը կգործի «ՀԿԵ» ՓԲԸ-ի Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը, իսկ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ գնացքը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.