Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենն ամփոփեց Ընկերության սեպտեմբերին կատարած աշխատանքի արդյունքները
05.10.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հոկտեմբերի 5-ին կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության սեպտեմբերին կատարած աշխատանքի արդյունքները: Ընկերության հիմնական ձեռքբերումների շարքում գլխավոր տնօրենը նշեց միջազգային ուղևորափոխադրումների ծավալների էական աճը:
«Ամառային ուղևորափոխադրումների սեզոնի սկզբում մենք ակնկալում էինք փոխադրել 50 հազար ուղևոր: Սակայն սեզոնի ընթացքում Երևան-Բաթումի-Երևան գնացքներով տեղափոխվել է 53,7 հազար ուղևոր, ինչը 11%-ով  գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը», - ասաց Վիկտոր Ռեբեցը:
ՀԿԵ-ի տնօրենն արձանագրեց բեռնատար վագոնների պարապուրդի կրճատման, վագոնի շրջանառության արագացման, արագությունների աճի, վառելիքի և էլեկտրաէներգիայի խնայողության աճի դրական միտումները:
Հատուկ ուշադրություն Վիկտոր Ռեբեցը դարձրեց երկաթուղայինների աշխատավարձի հարցին, նշելով, որ միջին ամսեկան աշխատավարձի չափը ոլորտում կազմեց 155,1 հազար դրամ՝ 7%-ով գերազանցելով 2011 թվականի սեպտեմբերի ցուցանիշը: Միևնույն ժամանակ Ընկերության ղեկավարն արձանագրեց, որ երկաթուղայինների աշխատավարձի աճը գերազանցում է հանրապետության տարածքում գրանցված աճի միտումները:
«Հայաստանում միջին ամսեկան աշխատավարձի չափը կազմում է 121 հազար դրամ, ինչը 4%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշները», - նշեց նա:
Միևնույն ժամանակ գլխավոր տնօրենը արձանագրեց նաև կատարված աշխատանքի թերությունները՝ հանձնարարելով ակտիվացնել բեռնման աշխատանքները, հավասարակշռել բյուջեի եկամտային և ծախսային մասերը, հատուկ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքի վերանորոգմանը:
 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.