Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն սկսեց ածուխի փոխադրումները Երևանի ՋԷԿ
08.10.2012

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սկսեց ածուխի փոխադրումները Երևանի ՋԷԿ-ի համար Վարդենիս կայարանից: Շաբաթ օրը ուղարկվեցին առաջին 26 վագոնները՝ 1,6 հազար տոննա ընդհանուր քաշով: Մինչև 2012 թվականի ավարտը, համաձայն «ՀԱՍԱ» ընկերության հետ փետրվարի 13-ին կնքված պայմանագրի, նախատեսվում է փոխադրել 700 հազար տոննա ածուխ, իսկ ածուխի տարեկան փոխադրումների ծավալը կգերազանցի 1,5 մլն տոննա:
Վարդենիսից Երևան բեռնափոխադրումների տևողությունը կազմում է 8 ժամ: Գնացքի ընդհանուր քաշը ներկա պահին կազմում է 2,2 հազար տոննա, իսկ մոտակա ժամանակ այն կկազմի արդեն 2,5 հազար տոննա: Դա թույլ կտա մեկ շրջանային երթուղով տեղափոխել 1850 տոննա ՋԷԿ-ի համար խիստ կարևոր հումք:   
Այս ծրագրի իրականացման համար «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումները գերազանցեցին 120 մլն դրամ, որոնք ուղղվեցին Վարդենիս կայարանի վերակառուցմանը, ուղիների կառուցմանը, ածուխի բեռնման և բեռնաթափման համար նախատեսված հրապարակի ձևավորմանը, ազդանշանային, կենտրոնացման և արգելափակման համակարգի վերանորոգմանը:
Նաև վերանորոգվեց Վարդենիս կայարանի ուղևորային շենքը, ստեղծված են սպասարկող անձնակազմի աշխատանքի համար բարեպաստ պայմաններր: Ներկա պահին կառուցվում են վագոնային կշեռքներ, որոնք նախատեսված են բեռնափոխադրումների գործընթացի անվտանգության մակարդակի բարելավման համար:
Ծրագրի իրագործումը նախատեսում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում. ավելանալու է գլխավոր կոնդուկտորների, գանձապահների և վագոններ զննոզների թիվը, ինչպես նաև աշխատանքի է ընդունվելու ընդունող-հանձնող անձնակազմը:

Դիտել ֆոտոշարքը

 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.