Արխիվ
ՀԿԵ գլխավոր տնօրենը ներկայացրեց Հայաստանի երկաթուղային համակարգի զարգացման հեռանկարները Սևծովյան տարածաշրջանի երկաթուղիների գագաթնաժողովի մասնակիցներն
11.10.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցեց հոկտեմբերի 9-10 Բուխարեստում անցած 2012 թվականի Երկաթուղիների օրերին` ընդլայնված Սևծովյան տարածաշրջանի երկաթուղիների ներդրումների հարցերով գագաթնաժողովի աշխատանքներին: Միջոցառման շրջանակներում ՀԿԵ-ի ղեկավարը մասնակիցներին ծանոթացրեց Ընկերության գործունեության հիմնական նպատակներին և խնդիրներին, ներդրումային քաղաքականությանը, Հայաստանի երկաթուղային համակարգի՝ որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջացքի օղակի հնարավորություններին:
Վիկտոր Ռեբեցը նաև ներկայացրեց Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի, Իրան-Հայաստան երկաթուղու, հայ-թուրքական սահմանում գտնվող Ախուրյան կայարանում միջազգային լոգիստիկ կենտրոնի բացման հեռանկարները:
ՀԿԵ-ի գլխավոր տնօրենն երկկողմանի հանդիպումներ ունեցավ Ռումինիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Օվիդիու Իոանն Սիլագիի (Ovidiu Ioan Silaghi) և Երկաթուղիների միջազգային միության գլխավոր տնօրեն Ժան Պիեր Լուբինուի (Jean-Pierre Loubinoux) հետ:
Վիկտոր Ռեբեցը ծանոթացել է նաև ռումինական երկաթուղում գործող փոխադրումների գործընթացին և դիագնոստիկ համակարգին, երկաթբետոնե կոճղերի և ռելսերի ամրացումների նոր տեսակներին, տարանցիկ երթուղիների ձևավորման հնարավորություններին:
Մի շարք ռումինական մեքենաշինական ձեռնարկություններին հետաքրքրեցին Հայաստան շարժակազմի մատակարարման հեռանկարները:
Երկկողմանի հանդիպումների շրջանակներում հայկական և ռումինական կողմի ներկայացուցիչները համագործակցության զարգացման պատրաստակամություն հայտնեցին:
2012 թվականի Երկաթուղիների օրերը՝ ընդլայնված Սևծովյան տարածաշրջանի երկաթուղիների ներդրումների հարցերով գագաթնաժողովն անցել է Եվրոպական երկաթուղային ընկերությունների միության (CER) և Եվրոպական երկաթուղային արդյունաբերության ընկերությունների միության (UNIFE) հովանու ներքո: Միջոցառմանը մացնակցել են 300-ից ավել պատոիրակներ ավելի քան 50 երկրներներից:
 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.