Արխիվ
«ՌԵ» ԲԲԸ և «ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչները մասնակցեցին «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովին
13.10.2012

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներկայացուցիչները մասնակցեցին «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի աշխատանքներին: Համաժողովին հրապարակվեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքերը: Միջոցառման կարևորությունն իրենց ելույթներում ընդգծեցին Հայաստանի վարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, Ռուսաստանի նախագահի խորհրդական Իգոր Լևիտինը, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
Համաժողովի շրջանակներում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը 2012-2015 թթ. համար համագործակցության պայմանագրեր ստորագրեց Հայաստանի Լոռու և Կոտայքի մարզերի, Ռոստովի տրանսպորտի պետական համալսարանի և «GNC ALFA» ՓԲԸ-ի հետ:
Համաժողովի շրջանակներում կայացած «Տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարների մասին» կլոր սեղանի շրջանակներում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը ներկայացրեց Ընկերության գործունեության արդյունքները և կարճաժամկետ ծրագրերի խնդիրները: Մասնավորապես, նա նշեց, որ ինչպես անցյալ տարիներին, այնպես էլ 2012-ին ակնկալվում է ներդրումային ծրագրի 100%-նոց կատարողական:
Կլոր սեղանի մասնակիցներին ներկայացվեցին կայուն դրական միտում ունեցող ՀԿԵ-ի տնտեսական և շահագործման ցուցանիշները, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների աճի ցուցանիշները:
Նաև ներկայացվեցին այս տարի իրականացվելիք «ՀԿԵ» ՓԲԸ ներդրումային նախագծերը՝ Գյումրու և Սանահինի երկաթուղային հանգույցների համալիր զարգացման ծրագիրը, Արարատ-Սևան հատվածում տեխնոլոգիական հեռահաղորդակցման կապի ցանցի ստեղծումը: Միևնույն ժամանակ Ս.Հարությունյանը հատուկ կարևորեց Ընկերության սոցիալական նախագծերը, որոնք ուղղված են երկաթուղայինների մասնագիտական պարտաստվածության և աշխատողների սոցիալական պաշտպանվածության ապահովմանը:
Պատասխանելով կլոր սեղանի մասնակիցների երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների կրճատմանը վերաբերվող հարցերին՝ գլխավոր ինժեները նշեց, որ Ընկերությանը գործունեության սկզբից հաջողվեց տարեցտարի ավելացնել երկաթուղային բեռնափոխադրումների մասնաբաժինը բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում՝ 2012 թվականին հասցնելով այն 31%-ի: Նման արդյունքի երկաթուղին կարողացել է հասնել ենթակառուցվածքրի արդիականացմանը, շարժակազմի թարմացմանը և երկաթուղու շահագործման մակարդակի բարելավվմանն ուղղված արդյունավետ իրականացված ներդրումային ծրագրերի շնորհիվ: Նշվեց նաև, որ կոնցեսիոն պայմանագրի ֆինանսական մոդելը ՀԿԵ-ին թույլ է տալիս իրականացնել երկարաժամկետ ծրագրեր:
Ընկերության գլխավոր ինժեները կլոր սեղանի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Հայաստանը հանդիսանում է այն փոքրաթիվ երկրներից մեկը, որտեղ առկա է էլեկտրաէներգիայի ավելցուկ և այդ պատճառով էլեկրտատրանսպորտի զարգացումը պետք է հանդիսանա Հանրապետության տրանսպորտի զարգացման առաջնահերթություններից մեկը:
Հիշեցնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցել էր նաև Հայ-ռուսայան միջտարածաշրջանային առաջին համաժողովին, որը կայացել էր Երևանում 2011 թվականի ապրիլի 18-20-ին:
Համաժողովին ստորագրվեցին միջկառավարական և միջտարածաշրջանային համաձայնագրեր և այլ պայմանագրեր, որոնցից կարևորագույնը դարձավ 32 կմ երկարություն ունեցող Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցման մասին հուշագիրը:


 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.