Արխիվ
ՀԿԵ-ն ներդրեց միջազգային գնացքների տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգը
17.05.2011
Միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգը ներդրվեց ՀԿԵ-ում: Առաջին տոմսը նոր համակարգի օգնությամբ ձեռք բերեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը նախարարին ներկայացրեց նոր համակարգի առավելությունները և ծանոթացրեց համակարգի աշխատանքին: Մ.Խակովը նշեց, որ «Օրիոն» համակարգը թույլ է տալիս կրճատել ուղևորների սպասարկման ժամանակը, համակարգել ՀԿԵ-ի և Վրացական երկաթուղու աշխատանքները:
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի կարծիքով, «Օրիոն» համակարգի ներդրումը էապես կհեշտացնի ուղևորների սպասարկումը:
Միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգը ներդրվեց ՀԿԵ-ում վրացի գործընկերների հետ համաձայնությամբ: Համակարգը գործելու է Երևանի, Գյումրու, Վանաձորի և Արմավիրի կայարաններում: Այդ համակարգի օգնությամբ ձեռք բերված տոմսի մասին ամբողջ տեղեկությունը – տոմսի գինը, ուղևորի անունն ու ազգանունը և այլն - մուտքագրվում է տվյալների միասնական բազա և արտացոլվում է կայարաններում տեղադրված մոնիտորների վրա:
Հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը կգործի «ՀԿԵ» ՓԲԸ-ի Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը, իսկ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ գնացքը:  Մինչև հունիսի 15-ը ՀԿԵ-ն կգործարկի նաև տոմսերի վաճառքի և ամրագրման էլեկտրոնային համակարգը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.