Արխիվ
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
18.10.2012

2012 թվականի հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2011 թվականի հունվար-սեպտեմբերի հետ համեմատ արագացել է 0,5 օրով կամ 14,7%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների, հունվար-օգոստոսին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3,4 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմեց 4327 տկմ նետտո/վագոն, ինչը 15,8%-ով գերազանցում է 2011 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 359,3 լոկ-կմ, ինչը 5,8%-ով գերազանցեց  անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:


Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.