Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-սեպտեմբերին աճելէ 7,8%
18.10.2012

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 2553,9 հազար տոննա, ինչը 7,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  կազմեց 348,9 հազար տոննա, ինչը 6,8% գերազանցում է 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում  փոխադրվել է 996,6 հազար տոննա բեռ, ինչը 0,4%-ով գերազանցում է 2011 թ. ցուցանիշը:
Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 1208,4 հազար տոննա (աճ 15%):
Հարկ է նշել, որ 4,7%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-սեպտեմբերին այս ցուցանիշը կազմել է 1441 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1376 տոննայի դիմաց:
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:


 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.