Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից միջազգային հաղորդակցությունում 2012 թվականի հունվար-սեպտեմբերին օգտվել է 59,6 հազ. ուղևոր
18.10.2012

2012 թվականի հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 59,6 հազ. ուղևոր, ինչը 17,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Իսկ միայն 2012 թվականի սեպտեմբերին միջազգային ուղևորափոխադրումների ծավալն աճել է 52%. մեկ ամսվա ընթացքում փոխադրվեց 7,6 հազ.  ուղևոր՝ անցյալ տարվա 5 հազար ուղևորի դիմաց:   
Ընդհանուր առմամբ, 2012 թվականի 9 ամիսներին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 424,6 հազ. ուղևոր: Միայն սեպտեմբերին ուղևոր էին դարձել 53,9 հազ. մարդ, ինչը 15,2%-ով գերազանցում է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը:   
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:


 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.