Արխիվ
Երևանի 119 դպրոցի աշակերտները ծանոթացել են ՀԿԵ-ի գործունեությանը
19.10.2012

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը սեպտեմների 19-ին Երևանի №119 դպրոցի 10-11 դասարանների աշակերտներին ծանոթացրեց երկաթուղու աշխատանքներին, ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման ծրագրերին և ներկայացրեց նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը:
Աշակերտները շրջեցին «Երևան» կայարանի դահլիճներով, ծանոթացան  Հայաստանի երկաթուղու թանգարանի ցուցանմուշներին, իսկ այնուհետև էլեկտրագնացքով մեկնեցին Արմավիր, որտեղ այցելեցին տեղի կայարանն ու քաղաքի տեսարժան վայրերը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակում է իրականացնել երիտասարդ կադրերի նախապատրաստմանն ու աշխատանքի ներգրավմանը, երկաթուղայինի դրական կերպարի ձևավորմանն ուղղված քաղաքականությունը:


Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.