Արխիվ
ՀԿԵ-ն զգուշացնում է քաղաքացիներին հետևել երկաթուղու անվտանգության կանոններին
23.10.2012
2012 թ. հոկտեմբերի 22-ին Վարդենիս-Շորժա ուղեմասի 165-րդ կիլոմետրին բեռնատար վագոնները բախվել են խոշոր եղջերավոր կենդանուն:  Արդյունքում բեռնատար գնացքի չորս վագոն դուրս է եկել գծերից:
Վարդենիս-Շորժա ուղեմասի պահատարի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հերթական անգամ հիշեցնում է քաղաքացիներին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ անում գծերը չօգտագործել անասուններին արածեցնելու կամ արոտավայր տանելու համար: 
ՀԿԵ-ն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին լինել ավելի ուշադիր երկաթուղային կայարաններում և գծերը հատելիս: Ընկերությունը պահանջում է խստիվ հետևել անվտանգության կանոններին և չանցնել գծերը դրա համար չհախատեսված տեղում:
Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է  երկաթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում  անցումների խախտումները և թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ, վարորդներին բաժանվում են թռուցիկներ:
Երկաթուղային տրանսպորտը, ինչպես և ավտոմոբիլայինը, չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում ուղևորագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե'ք ուշադիր և հիշե'ք, որ Ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք Ձեզ, այլև ուղևորների կյանքն ու առողջությունը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.