Արխիվ
«ՀԿԵ» ՓԲ ընկերությունում հատուցում են կորուստները աշխատավարձում
04.10.2010

ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների կապակցությամբ սեպտեմբերի 1-ից «ՀԿԵ» ՓԲ ընկերությունում 25%-ով ավելացվել են բանվորների ժամային-սակագնային և մասնագետների որոշ կարգերի պաշտոնական դրույքները: Տվյալ միջոցը կիրառվել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի աշխատողների աշխատավարձում կորուստների հատուցման նպատակով: Ընդ որում` Հայաստանի Հանրապետության տարածքում նվազագույն ժամային-սակագնային դրույքը կազմում է 179 դրամ,  «ՀԿԵ» ՓԲ ընկերությունում ` 233,15 դրամ ( 30,3% ավել): Դրա հետ մեկ տեղ սահմանված են հետևյալ հավելավճարները ժամային-սակագնային դրույքից`

  1. գիշերային ժամերի համար` 50% (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն)
  2.  արտաժամյա աշխատանքի համար` 50% (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն)
  3. Վնասակար և ծանր աշխատանքների կատարման համար` 30% (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն):

Դրանից բացի, մանևրային աշխատանքների ժամանակ լոկոմոտիվային բրիգադների աշխատողներին կվճարվի օրապահիկը իսկ անկումների և խորտակուների հետևանքների վերացման գործում մասնակցող աշխատակիցների համար կտրամադրվի 3-անգամյա սնունդ:
Նշենք, որ մայիսին ձեռնարկվող ինդեկսավորման հետ մեկ տեղ աշխատավարձում կորուստների հատուցումը իրականացվում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից ոչ միայն սոցիալական պարտավորուցյունների իրականացման շրջանակներում, ալյ նաև իր աշկատակիցների սոցիալական պաշտպանության նպատակով:       

Share |

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.