Արխիվ
«ՀԿԵ» գլխավոր տնօրենը մասնակցում է ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստին
19.05.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը մասնակցում է ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 54-րդ նիստին, որն այս անգամ անցնում է մայիսի 18-19 Հելսինկիում (Ֆինլանդիա):
Նիստին մասնակցում են ԱՊՀ երկրների երկաթուղային ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև Խորհրդի ասոցացված անդամ երկրների երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները:
Նիստի ժամանակ Խորհրդի անդամները նախատեսում են քննարկել, մասնավորապես, ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղու 2010 թ. և 2011 թ. առաջին եռամսյակի աշխատանքի արդյունքները, միջազգային բեռնափոխադրումների և կոնտեյներային փոխադրումների ժամանակ վագոնների ձևակերպման պլանի մշակման ընթացքը, ինչպես նաև մասնակից երկրների գնացքների ժամանակացույցը: 
ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար:
Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան,  Վրաստանը,  Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան:
Դիտորդի կարգավիճակ Խորհրդում ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.