Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղին մասնակցել է Հայ-Ռուսական 5-րդ հոբելյանական արդյունաբերական «Expo-Russia Armenia 2012» ցուցահանդեսին
25.10.2012
2012 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ Կառավարության շենքում մեկնարկել է 5-րդ ամենամյա Հայ-Ռուսական արդյունաբերական «Expo-Russia Armenia 2012» ցուցահանդեսը, որին մասնակցում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:
Միջոցառման բացման արարոթության ժամանակ ողջույնի խոսք ասացին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերը, - ցուցահանդեսի բացմանը հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: - Արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսը հանդիսանում է փոխադարձ գործնական և ընկերական հարաբերությունների ձևավորման, նոր գաղափարների բացահայտման և հետաքրքիր գործարար նախաձեռնությունների իրականացման  համար մի հարթակ:
Ցուցահանդեսի շրջանակներում «ՀԿԵ» ՓԲԸ-ն ներկայացրեց իր ներդրումային պարտավորությունների կատարման գործընթացը, աշխատանքներն՝ ուղղված ենթակառուցվածքի և շարժակազմի վերականգնմանը, ինչպես նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների մեծացմանը: Էքսպոյի ժամանակ Ընկերությունը ներկայացրեց այն տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք այսօր կիրառվում է Հարավկովկասյան երկաթուղին: Դրանց թվում են հետևյալ ծրագրերը՝ բեռնափոխադրումների կառավարման ավտոմատացված համակարգ, տոմսերի ամրագրման և վաճառքի կահ,  շահագործվող ենթակառուցվածքների օբյեկտների մշտադիտարկման և կառավարման համակարգ, տրանսպորտի վերահսկման և կառավարման «М2М» համակարգ: Ներկայացվեցին նաև նախագծեր՝ ուղղված ուղևորների սպասարկման որակի բարելավմանը, առանձին ներկայացվեց նաև «ՀԿԵ» ՓԲԸ-ում իրականացվող սոցիալական քաղաքականությունը:
Հայ-Ռուսական արդյունաբերական ցուցահանդեսի նպատակը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության զարգացումն է, երկրների միջև համատեղ ձեռնարկատիրական, առևտրատնտեսական և ներդրումային  կապերի ամրապնդումը:           
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.