Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղին շահագործման հանձնեց ևս մեկ կամուրջ
26.10.2012
Հոկտեմբերի 25-ին 2012թ. Հարավկովկասյան երկաթուղին գնացքների երթևեկությանը բացեց ևս մեկ կամրջով Շահալի-Թումանյան ուղեմասի 2636 կմ-ում (Լոռի):
Կամուրջը՝ ժողովրդի մեջ հայտնի որպես «Սատանի կամուրջ», կառուցվել է դեռևս 1889թ. և ունի 44մ երկարություն, 14-18 մ բարձրություն: Հիմնանորոգման աշխատանքները սկսվել են այս տարվա մարտ ամսին «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրուmային ծրագրի շրջանակներում՝ կապված երկաթուղիների վերականգնման և երկաթուղու արհեստական կառույցների առողջացման հետ: Հիմնանորոգման ամբողջ աշխատանքները կազմել են 250 մլն դրամ:
Հետամուտ լինելով հայկական բիզնեսի աջակցման իր քաղաքականությանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն երկաթուղային կամուրջի վերակառուցման կապալառու է ընտրել «Կամուրջշին» հայկական շինարարական ընկերությանը, որը վերակառուցման աշխատանքների ժամանակ կիրառել է նախկինում երբևէ չկիրառված տեխնոլոգիա. շինարարական աշխատանքներում նախկինում օգտագործվող վերամբարձ կռունկի փոխարեն կիրառվել է հիդրավլիկ դոմկրատ:
Նշենք, որ մինչ տարեվերջ ընկերությունը նախատեսում բացել երկթռիչքային կամուրջ Թումանյան-Քոբեր ուղեմասի 2626 կմ հատվածում (Լոռի):
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շահագործման հանձնեց Զամանլուի բոլորովին նոր կամուրջը՝ 216,86 մ երկարությամբ և  42,89 մ բարձրությամբ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակում է ենթակառուցվածքների արդիականացմանը ուղղված մեծածավալ աշխատանքներ՝ ապահովելու գնացքների անվտանգ երթևեկությունը, մեծացնելու գնացքների արագությունը և ավելացնելու փոխադրումների ծավալները:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.