Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղին ամփոփեց ենթակառուցվածքի աշնանային զննման արդյունքները
29.10.2012
2012թ հոկտեմբերի 29-ին «ՀԿԵ» ՓԲԸ-ում գլխավոր տնօրեն Վ. Ռեբեցի գլխավորությամբ տեղի ունեցավ ենթակառուցվածքի աշնանային հանձնաժողովային զննման և գծային տնտեսությունների ձմեռային նախապատրաստական աշխատանքների կատարման արդյունքների քննարկումը:
Խորհրդակցության շրջանակներում զեկույցներով հանդես եկան ծառայությունների, տնօրինությունների, արտադրական ձեռնարկությունների և ստորաբաժանումների պետերը:
Մասնակիցները ներկայացրին այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել աշնանային զննման ժամանակ: Խորհրդակցության ընթացքում դիտարկվեցին դրանց լուծման հնարավորությունները,  ինչպես նաև գծային տնտեսությունների, էներգամատակարարման սարքավորումների, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի  անխափան աշխատանքն ապահովելու  և արհեստական կառույցների ու հողածածկույթների պատշաճ վիճակում պահելու միջոցները:
Զննման ընթացքում բավարար աշխատանք է տարվել գծային տնտեսությունները, ենթակառուցվածքը, երկաթուղու արտադրական և հաղորդակցման բոլոր օբյեկտները կարգի բերելու ուղղությամբ: ՀԿԵ «ՓԲԸ» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն անձամբ է վերահսկել զննումը, որի ընթացքում  բացահայտված թերությունները վերացվել են իսկույն՝ հստակ սահմանված ժամկետներում, պատասխանատու ղեկավարներից միչև երկաթուղու պետի տեղակալների մակարդակով:
Հանձնաժողովային զննման հիմնական նպատակը երկաթուղու՝ 2012-2013 ձեռային շրջանում աշխատունակության մակարդակի սահմանումն է, առկա թերությունների բացահայտումն ու վերացումը: Բացի այդ, հանձնաժողովը գնահատել է գնացքների անվտանգ երթևեկության և տեխնիկական միջոցների աշխատանքերի ապահովման հետ ուղղակիորեն կապված բոլոր հարցերը: Հատուկ ուշադրության արժանացավ աշխատանքային կարգապահության հարցը: Հանձնաճողովի աշխատանքի գլխավոր արդյունքներից մեկը դարձավ գծային ստորաբաժանումների ղեկավարների և հրահանգողների կազմակերպչական գործունեության գնահատականը, ղեկավարների անձնական մասնակցությունը անվթար աշխատանքին ուղղված կանխարգելման գործողություններում:
Նշենք, որ նոյեմբերի սկզբին ՀԿԵ-ում մեկնարկում է շարժիչ-վագոնային շարժակազմի և լոկոմոտիվների աշնանային զննումը: Զննման ընթացն ամեն օր կքննարկվի օպերատիվ խորհրդակցությունների ժամանակ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.