Արխիվ
ՀԿԵ-ում քննարկեցին ամառային ուղևորափոխադրումների սեզոնին նախապատրաստման աշխատանքները
20.05.2011
Ամառային ուղևորափոխադրումների սեզոնին նախապատրաստման աշխատանքները քննարկեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գիտատեխնիկական խորհրդի նիստի ժամանակ: Բացելով քննարկումները, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովն ընդգծեց, որ ուղևորափոխադրումները հանդիսանում են ընկերության աշխատանքների գնահատման լակմուսային թուղթ և ՀԿԵ-ն մտադիր է  բարելավել ուղևորների սպասարկման մակարդակը, հատուկ ուշադրություն դարձնելով իրենց անվտանգության ապահովմանը:
Խորհրդի նիստի ժամանակ ներկայացվել են ամառային ուղևորափոխադրումների սեզոնին նախապատրաստման աշխատանքների արդյունքները: Այժմ ՀԿԵ-ում ընթանում են վագոնների, լոկոմոտիվների, էլեկտրագնացքների վերանորոգման աշխատանքները, ներդրվեց միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգը: Նաև շարունակվում են գծի, պլատֆորմերի, կոնտակտային ցանցի վերանորոգման աշխատանքները:           
Խորհրդի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել գծանցների վիճակին: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալի հրամանով բոլոր չպահպանվող գծանցները պետք է վերցնել պահպանության տակ, իսկ բոլոր չթույլատրված գծանցները կվերացվեն: Մ.Խակովը նաև նիստի բոլոր մասնակիցներին կարգադրեց մարզային կայարանների տարածքում ծառայությունների զարգացման ծրագիր մշակել և նշեց, որ կայարանների ներուժը օգտագործվում է ոչ լիովին:
Հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը կգործի «ՀԿԵ» ՓԲԸ-ի Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը, իսկ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ գնացքը: 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.