Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը մամլո ասուլիս է տվել՝ նվիրված երկաթուղու անվտանգության մակարդակի բարձրացմանը
02.11.2012
2012 թ. նոյեմբերի 2-ին «Նովոստի» մամլո կենտրոնում կայացել է  «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանի մամլո ասուլիսն՝ «անվտանգության մակարդակի բարձրացումը երկաթուղային գծանցերում» թեմայով:
-2012թ. սկսած երկաթուղում տեղի են ունեցել 7 դժբախտ պատահար,որոնց արդյունքում տուժել է 11 մարդ: Ինչպես ցույց են տվել քննությունները, բոլոր պատահերները հրահրվել են կա'մ հետիոտնի, կա'մ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից, - ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեները: 
Այս պատահարների արդյունքներում Ընկերությունը ծախսում է հսկայական միջոցներ շարժակազմի և գծերի վերանորոգման վրա: Նաև, ըստ Ս. Հարությունյանի, ակամա դառնալով ՃՏՊ մասնակից՝ գնացքների մեքենավարները ստանում են մեծ հոգեբանական վնասվածք:
Գլխավոր ինժեներ Ս. Հարությունյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների ուշադրությունը գրավեց երկաթուղու անվտանգության մեկ այլ ասպեկտի վրա ևս: Երկաթգծերի հարևանությամբ՝ «Քանաքեռ» և «Ալմաստ» կայարանների միջև, պարբերաբար աղբ է կուտակվում, որն այնտեղ նետում են հարակից տների բնակիչները: ՀԿԵ-ն բազմիցս նախաձեռնել է աղբի մաքրման աշխատանքներ, սակայն որոշ ժամանակ անց գծերի վրա կրկին գոյանում են աղբակույտեր: Ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարան և «Քանաքեռ – Զեյթուն» համայնքի ղեկավարներին, բայց չի ստացել համապատասխան արձագանք:  
Հաշվի առնելով երկաթուղում տեղի ունեցած վերջին դժբախտ պատահարները՝    Ս. Հարությունյանը հերթական անգամ հիշեցրեց վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել: Հաճախ նույնիսկ հսկվող գծանցերում վարորդները արհամարհում են հերթապահների զգուշացումները և փորձում անցնել ուղեփակոցը՝ գծերը հատելով ամբողջ արագությամբ ընթացող գնացքի առջևից: Երկաթուղային տրանսպորտը չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում գնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե'ք ուշադիր և հիշե'ք, որ Ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք Ձեզ, այլև ուղևորների կյանքն ու առողջությունը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.