Արխիվ
Հայաստանում մեկնարկել է հայցադիմումային խորհրդակցությունը` նվիրված վնասված բեռնափոխադրումների փոխհատուցման խնդրահարույց հարցերի քննմանը
05.11.2012
Նոյեմբերի 5-ին Ծաղկաձորում մեկնարկեց վնասված բեռնափոխադրումների փոխհատուցման խնդրահարույց հարցերի քննմանը նվիրված խորհրդակցության մասնակիցների աշխատանքը, որը կշարունակվի մինչ նոյեմբերի 7-ը: Խորհրդակցությանը կմասնակցեն ավելի, քան 80 պատվիրակներ` ներկայացուցիչներ Վրաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային վարչություններից:
Հայցադիմումային խորհրդակցության ժամանակ կքննարկվեն վնասված բեռների փոխադրման փոխհատուցման պահանջները, որոնք վեճեր են հրահրում նշված երկրների երկաթուղիների միջև: Խորհրդակցության արդյունքում Արբրտրների խորհուրդը որոշումներ կկայացնի, որոնք անվերապահորեն կկատարվեն երկաթուղային վարչությունների կողնից:
Նշենք, որ Վրաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային վարչություններից ներկայացուցիչների մասնակցությամբ հայցադիմումային խորհրդակցությունը` սկսած 1997 թ., կայանում է տարին երկու անգամ և որպես կանոն անց է կացվում երկաթուղային վարչությունների կողնից հերթականությամբ` այբբենական կարգով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առաջին անգամ հյուրընկալել է հայցադիմումային խորհրդակցությունը 2010 թվականին:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.