Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղին փոփոխում է տոմսերի ուղեվարձի վերադարձման կարգը
13.11.2012

2012թ. դեկտեմբերի 1-ից փոփոխություններ կկատարվեն «ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների համակարգում ուղեվարձի վերադարձման կարգի վերաբերյալ, ըստ որոնց՝

- գնացքի մեկնումից առաջ՝ 120 ժամից ոչ ուշ, տոմսի վերադարձման դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքն առանց պահումների,

- գնացքի մեկնումից առաջ՝ 24 ժամից  մինչև 120 ժամը, տոմսի վերադարձի դեպքում  ուղևորին  վերադարձվում է տոմսի արժեքի 85%-ը,

- գնացքի մեկնումից առաջ՝ 2 ժամից մինչև 24 ժամը, տոմսի վերադարձի  դեպքում  ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքի 75%-ը,

- գնացքի մեկնումից 2 ժամ առաջ տոմսերը վերադարձման ենթակա չեն,

- տոմսերի վերադարձի դեպքում ուղևորին ամբողջությամբ վերադարձվում է լրացուցիչ ծառայությունների՝ այդ թվում սպիտակեղենի արժեքն ու ապահովավճարը:

Տոմսերի վերադարձի դեպքում ուղևորին չի վերադարձվում այն գնելու ժամանակ ծառայության դիմաց գանձված 600 դրամը:
Էլեկտրոնային տոմսերի արժեքը չի ներառում 600 դրամ տոմսի ձևակերպման ծառայության գումարը: Առցանց գնված տոմսերի ուղևարձի վերադարձը իրականացվում է «ՀԿԵ» ՓԲԸ տոմսարկղերում կանխիկ գումարով:
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.