Արխիվ
2011 թ. ապրիլին Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը աճել է 18,3 %
20.05.2011
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011 թ. ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 278,5 հազար տոննա, ինչը 18,3% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2011 թ. ապրիլին բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 18,7% գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը /234,6 հազար տոննա/:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 32.1 հազար տոննա, ինչը 3,9% գերազանցեց ապրիլի համար նախատեսված ցուցանիշը /30,9 հազար տոննա/:
Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. ապրիլին տեղափոխվել է
129.4 հազար տոննա բեռ: Բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 27,5% գերազանցեց ապրիլի համար նախատեսված ծավալը /101,5 հազար տոննա/:  
Տեղական հաղորդակցությունում 2011 թ. ապրիլին փոխադրվել է 117 հազար տոննա բեռ, ինչը 14,5% գերազանցեց ապրիլի համար նախատեսված ցուցանիշը /102,2 հազար տոննա/:  
Նշենք, որ 2011 թ. ապրիլին բեռնափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ի ճկուն սակագնային քաղաքականությամբ, մատուցվող ծառայու­­թյունների որակի աճով: 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.