Արխիվ
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
19.11.2012

2012 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2011 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ արագացել է 0,5 օրով կամ 15,1%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների, հունվար-հոկտեմբերին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3,3 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմեց 4408 տկմ նետտո/վագոն, ինչը 16,8%-ով գերազանցում է 2011 թվականի հունվար-հոկտեմբերի ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 362,8 լոկ-կմ, ինչը 5,8%-ով գերազանցեց  անցյալ տարվա ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:

ն որակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.