Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ գործունեության մեջ երիտասարդների դերի բարձրացման հարցը քննարկվեց արհմիության նիստի ընթացքում
20.11.2012
Նոյեմբերի 20-ին կայացել է Հայաստանի երկաթուղայինների արհմիությունների հանրապետական ճյուղային միության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երիտասարդական քաղաքականության իրագործման ընթացքը: Նիստի աշխատաքներին մասնակցեցին ՀԿԵ Երիտասարդական խորհրդի անդամները և կառույցի նախագահ Վահե Դավթյանը:
Նիստի ժամանակ քննարկվել են Ընկերության սոցիալ-տնտեսական քաղաքականության ուղղությունները, կրթության և մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, երիտասարդ մասնագետների պատրաստվածության հեռանկարները:
Մասնակիցները հատուկ ընդգծեցին երկաթուղու ստորաբաժանումների կյանքում երիտասարդների դերի ակտիվացման, կորպորատիվ գործընթացներում երիտասարդության ներգրավվման կարևորությունը: 
Ընկերության երիտասարդական քաղաքականության ուղղությունները սահմանող՝ «ՀԿԵ» ՓԲԸ երիտասարդությունը. 2011-2015 թթ» նպատակային ծրագիրը գործում է 2011 թվականից: Ծրագրի թիրախային խումբ են հանդիսանում ՀԿԵ 17-30 տարեկան աշխատակիցները, նախագծեր են նախատեսված նաև Ընկերության աշխատակիցների երեխաների և երկաթուղային տրանսպորտի մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների համար, ովքեր կազմում են ընկերության կադրային ռեզերվը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.