Արխիվ
Հաստատվեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի ուղևորափոխադրումների ոլորտում Սակագնային քաղաքականությունը 2013 թվականի համար
29.11.2012
Հաստատվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջազգային, մերձքաղաքային և տեղական հաղորդակցություններում ուղևորափոխադրումների Սակագնային քաղաքականությունը, որն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հունվարի 1-ից: Փաստաթուղթը մշակված է միջազգային կանոնների և ԱՊՀ մասնակից երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի դրույթների համաձայն:
Սակագնային քաղաքականության դրույթներն ուղղված են երթևեկության կանոնների հեշտացմանը և Ընկերության ֆինանսական ռիսկերի նվազեցմանը:
Համաձայն սույն քաղաքականությանը՝ Հայաստանի երկաթուղում ներդրվեցին 5 հիմնական սակագնային զոնաներ՝ մինչև 50 կմ, 51 կմ-ից մինչև 100 կմ, 101 կմ-ից մինչև 160 կմ, 161 կմ-ից մինչև 220 կմ և 221 կմ-ից մինչև 300 կմ: Մինչ այդ ՀԿԵ-ում գործում էին 18 նման զոնաներ:
Սակագնային քաղաքականության հիմնական նորույթներից է մեկ զոնայի սահմաններում ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից հաճախ օգտվող ուղևորների համար աբոնեմենտների գործածումը: Այժմ երկաթուղու մշտական ուղևորները հնարավորություն կստանան աբոնեմենտներ գնել 30 օրացույցային օրերի համար: Ընդ որում, նշված ժամանակահատվածի ընթացքում 48 ուղևորություն կատարելուց հետո, էլեկտրագնացքում երթևեկելը ամսվա մնացած օրերին ուղևորի համար կլինի անվճար:  
Հունվարի 1-ից նորույթներ են սպասում նաև «ՀԿԵ» ՓԲԸ միջազգային գնացքների ուղևորներին. աշխատանքային օրերին իջեցվելու են միջազգային հաղորդակցությունում գործող բազային սակագնի ինդեքսավորման գործակիցները, և այսպիսով տոմսերի գներն աշխատանքային օրերին կլինեն սովորականից ավելի ցածր:
Կիջեցվեն նաև «Արմենիա» ֆիրմային գնացքի վերևի տեղերի համար տոմսերի գները: Այս միջոցները ձեռնարկվում են նման տոմսերի պահանջարկի խթանման համար:
Այսպիսով, «ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակում է իրականացնել երկաթուղի նոր ուղևորների ներհոսքի, սպասարկման մակարդակի և երկաթուղային տրանսպորտի   ճանաչելիության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.