Արխիվ
ՀԿԵ-ն կրկին հորդորում է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները
25.05.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, գծերի վրա վնասվածքների դեպքերի աճի կապակցությամբ, կրկին հորդորում է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները և երկաթուղային գծերն անցնել հատուկ նշված տեղերում: ՀԿԵ-ն հիշեցնեում է, որ գծերի վրա առկա են  ավտոտրանսպորտի և հետիոտների համար հատուկ նախատեսված գծանցներն ու անցումները:  Ընկերությունը կոչ է անում բնակչությանը լինել ավելի ուշադիր երկաթուղու կայարաններում, գծերի վրա, քանի որ անտեղի շտապողականությունը և բարձր արագությամբ երթևեկելը կարող են ծանր հետևանքների բերել:
ՀԿԵ-ն նաև հորդորում է քաղաքացիներին չանցնել գծերը ինքնակամ և իրենց համար հարմար, բայց դրա համար բոլորովին չնախատեսված տեղում,  չքշել գծերով անասուններին արոտատեղեր:
Հարկ է նշել, որ ՀԿԵ-ն համագործակցում է իրավապահ մարմինների հետ գծերի վրա տեղի ունեցած բոլոր դժբախտ պատահարների հետաքննության ժամանակ: Հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ պատահարների մեղավոր են ճանաչվել քաղաքացիները, որոնք ոչ միայն չեն պահպանում գծանցներում երթևեկության կանոնները, այլև տարրական անվտանգության կանոնները: Մարդիկ մոռանում են, որ երկաթուղային տրանսպորտը չի կարող անմիջապես արգելակել և արտակարգ արգելակման ժամանակ էլեկտրական գնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետրից ոչ պակաս:
ՀԿԵ-ն իրենից չի հանում գծանցներում վերահսկողության իրականացման պատասխանատվությունը: Մասնավորապես, 2010 թ. Երևան-Արարատ միջուղու վրա, որտեղ գրանցվում է դժբախտ պատահարների 80 տոկոսը, կառուցվել են յոթ մշտապես հսկվող գծանցներ, որոնք հագեցած են անհրաժեշտ գույքով և նշաններով: Այդ քայլը թույլ տվեց էապես նվազեցնել դժբախտ պատահարների թիվը այս միջուղու վրա: 
«Ուշադրությու'ն գծանց» միամսյակի շրջանակներում իրականացվում է բոլոր գծանցների և մոտակա ավտոճանապարհների ստուգումն ու գույքագրումը, աշխատանք է տարվում հերթպահների և վարորդների հետ:
Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության կանոնների մասին բնակչության իրազեկմանը ` այս նպատակով բոլոր կայարաններում քաղաքացիների, երեխաների համար տեղադրված են հատուկ հուշաթերթիկներ:  ՀԿԵ-ն նաև համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, երկաթուղու հարևանությամբ գտնվող ձեռնարկությունների, դպրոցների հետ, որոնք բացատրում են բնակչությանը, աշխատակիցներին, աշակերտներին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ կրկին հորդորում է քաղաքացիներին չվտանգել իրենց կյանքն ու առողջուփյունը, գծերն անցնելով դրա համար չնախատեսված տեղերում: գծերը կարելի է անցնել անվտանգ միայն, եթե հետիոտնի կամ ավտոմեքենայի և գնացքի միջև հեռավորությունը կազմում է 400 մետրից ոչ պակաս: Հետիոտները նաև պիտի հիշեն, որ անվտանգ կարող են քայլել գծերի կողքով 2 մետրից ոչ մոտ:
Եթե պահպանվեն անվտանգության բոլոր կանոնները, դժբախտ պատահարներ չեն լինի:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.