Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ և «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի ներկայացուցիչները քննարկեցին դեպի «Զվարթնոց» օդանավակայան երկաթուղու կառուցման նախագիծը
04.12.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցեց Հայաստանի Հանրապետության տրասնպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մոտ խորհրդակցությանը՝ նվիրված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչեւ Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանն ընկած հատվածում նոր երկաթուղու կառուցմանը: Քննարկմանը մասնակցեցին նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության պատվիրակությունը, որը ղեկավարում էր գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն:
Նախարար Գագիկ Բեգլարյանը կարեւորել է նշյալ հատվածում երկաթգծի կառուցումը. "Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի, ջանքերի, փորձի փոխանակման շնորհիվ այս նախագիծը կյանքի կկոչվի: Այն Հայաստանի Հանրապետության համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագիր է։ Տրասնպորտի եւ կապի նախարարությունը պատրաստակամ է կողմերին աջակցել ցանկացած հարցում",- նշել է նախարարը:
Խորհրդակկցության ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը պայմանավորվեցին կազմակերպել երկկողմանի քննարկումներ, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ նախարարությանը ներկայացնել գրավոր առաջարկություններ:
Նախագծի իրականացման հիմնական շահառուներն են ՀՀ կառավարությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը։
Երկաթուղու կառուցման և վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը իրականացրել է «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.