Արխիվ
Հայաստանի երկաթուղում առաջին անգամ ներդրվեց կայարանում աշխատանքի կառավարման նորագույն համակարգը
05.12.2012
Հայաստանի երկաթուղում պատմության մեջ առաջին անգամ ներդրվեց կայարանում աշխատանքի կառավարման նորագույն համակարգը՝ АРМ ДСП (автоматизированное рабочее место дежурного по станции – կայարանի հերթապահի ավտոմատացված աշխատատեղ): Համակարգը ներդրվեց Սպիտակ կայարանում և թույլ կտա կառավարել աշխատանքը միանգամից մի քանի կայարաններում: Ներկա պահին АРМ ДСП համակարգում ընդգրկված են Սպիտակ և Արչուտ կայարանները, իսկ դեկտեմբերի 20-ից ընդհանուր համակարգին կմիանան նաև Հաղպատ և Ախթալա կայարանները: Աշխատանքի ընդհանուր կառավարումն իրականացվելու է Սպիտակից:
Համակարգը թույլ կտա օպերատիվ կարգով լուծել տեխնոլոգիական գործընթացի հետ կապված խնդիրները, ընդունել, ցուցադրել և պահպանել հսկվող կայարաններում գնացքների շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, նույնականացնել շարժակազմը և հետևել փոխադրումներին, սահմանել գնացքների ժամանման և մեկնման ժամանակը, ինչպես նաև տեղեկացնել  գծերի վրա աշխատող անձնակազմին, հսկել լուսաֆորների ու կենտրոնացման, արգելակման և կապի միջոցների աշխատանքը:
Նոր համակարգի ներդրումը թույլ կտա էապես բարձրացնել գնացքների երթևեկության անվտանգության մակարդակը, չեզոքացնել գծերի վրա աշխատող երկաթուղայինների համար հնարավոր ռիսկերը, բարձրացնել հերթապահ անձնակազմի աշխատանքի, ինչպես նաև կապի միջոցների օգտագործման արդյունավետությունը:
Երկաթուղում նոր ժամանակակից տեղեկատվական տեխնորոգիաների ներդրումը հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջնահերթություններից մեկը: ՀԿԵ-ում արդեն կիրառվում են կայարանների և տեղում աշխատանքի կառավարման ավտոմատացված համակարգերը, ավտոմատացված աշխատատեղերը, իսկ հին սարքավորումները աստիճանաբար փոխվում են օպտիկա-մալուխային նոր սարքավորումներով:
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա բարձրացնել ՀԿԵ-ի ծառայությունների մակարդակը, երկաթուղի ներգրավվել բեռնափոխադրումների նոր ծավալներ, էապես բարձրացնել երկաթուղային բեռնափոխադրումների մրցունակությունը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.