Արխիվ
Երիտասարդ մասնագետի մասին կարգը հաստատվել է ՀԿԵ-ում
26.05.2011
Երիտասարդ մասնագետի մասին կարգը հաստատվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում: Այն սահմանում է երիտասարդ մասնագետների կարգավիճակը, իրենց պարտավորությունները, տրամադրվող երաշխիքները և փոխհատուցումները, ընկերության պարտավորությունները երիտասարդ մասնագետների նկատմամբ: Կարգը ուղղված է ՀԿԵ-ում երիտասարդ մասնագետների աշխատանքի ներգրավմանը, իրենց տրամադրվող սոցիալական երաշխիքների ցանկի ընդլայնմանը:
Ըստ հաստատված կարգի, երիտասարդ մասնագետ է համարվում մինչև 30 տարեկան բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, որոնք ՀԿԵ աշխատանքի են ընդունվել ուսուցումն ավարտելու տարի:
ՀԿԵ-ն երաշխավորում է երիտասարդ մասնագետի որակավորմանը և մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի տրամադրումը, պայմաններ է ստեղծում մասնագետների արտադրական և մասնագիտական ադապտացման, կարիերային աճի համար, ուղարկում է երիտասարդ մասնագետներին տարբեր դասընթացների, որակավորման բարձրացման համար նախատեսված կուրսերի: 
Ընկերության տարբեր ստորաբաժիններում ստեղծվում են երիտասարդ մասնագետների խորհուրդներ, ՀԿԵ-ն պարտավորվում է նպաստել երիդասարդ կադրերի հայրենասիրական դաստիարակությանը:
Նոր կարգի համաձայն, աշխատանքի ընդունման պահին երիտասարդ մասնագետին տրվում է մեկ ամսվա պաշտոնական դրույքի չափով միանվագ նպաստ: Հարկ է հշել, որ երիտասարդ մասնագետի համար, աշխատանքի ընդունվելուց, չի հաստատվում փորձաշրջան, նա չի անցնում որակավորում:
Հիշեցնենք, որ ընկերությունում արդեն իրականացվում է 2011-2015 թթ. «ՀԿԵ» ՓԲԸ-ի Երիտասարդությունը» նոր նպատակային ծրագիրը, որը նախատեսված է 17-30 տարեկան աշխատակիցների համար: Այն սահմանում է ընկերության երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները։  
Ծրագրի հիմնական նպատակն է ընկերություն երիտասարդ մասնագետների ներգրավումը, իրենց պրոֆեսիոնալ կայացումը և զարգացումը, երիտասարդության կարիերային աճի համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.