Արխիվ
Հաստատված է «ՀԿԵ» ՓԲԸ երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը 2013 թվականի համար
11.12.2012
Հաստատված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը 2013 թվականի համար, որը մշակված է ԱՊՀ մասնակից երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության հիման վրա:
2013 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառվելու է շվեյցարական ֆրանկ - ԱՄՆ դոլար հաշվարկման գործակիցը՝ 0,94 չափով՝ 2012 թվականի 4-րդ եռամսյակում կիրառվող 0,97-ի դիմաց:
Այսպիսով, 2013 թվականի 1-ին եռամսյակում միջազգային բեռնափոխադրումների սակագները 2012 թվականի 4-րդ եռամսյակի հետ համեմատ կաճեն 3%-ով: Ղեկավար մարմնի որոշման համաձայն, վերջին 3 տարիների ընթացքում առաջին անգամ կաճեն նաև բեռնափոխադրումների սակագները տեղական հաղորդակցությունում:
Գնաճային ճնշումներին դիմակայելու, Հայաստանի տնտեսական զարգացմանը և տեղական արտադրության ապրանքների արտահանմանը նպաստելու համար ՀԿԵ-ն կիրառելու է բեռնափոխադրումների նվազեցման (շտկման) գործակիցները: Դա թույլ կտա պահպանել սակագները միջազգային բեռնափոխադրումների համար 2012 թվականի 4-րդ եռամսյակի մակարդակի վրա:
Հաշվի առնելով բոլոր փոփոխությունները՝ սակագների աճը 2013 թվականի 1-ին եռամսյակում միջազգային հաղորդակցությունում կկազմի 1%, իսկ տեղական հաղորդակցությունում՝ 10%:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.